Անապատով մի անգամ երկու ընկեր էին քայլում... Հանկարծ սկսում են վիճել ու մեկը մյուսին ապտակում է: Նա, ում դեմքին հարվածեց ընկերը, նեղացավ,բայցև ոչինչ չասաց...պարզապես ավազի վրա գրեց. ''Այսօր իմ ամենալավ ընկերը հարվածեց դեմքիս''... Նրանք շարունակեցին քայլել ու մի օազիս տեսան ճանապարհին...Հանկարծ նա,ում հարվածել էր ընկերը, ընկավ մարդկանց քաշող ավազների մեջ.. գնալով ավելի ու ավելի էր խրվո ւմ դրա մեջ, բայց ընկերը փրկեց նրան: Դրանից հետո փրկվածը գրեց քարին. ''Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց կյանքս''... Ընկերը,ով նրան հարվածել էր,հարցրեց. _Երբ ես քեզ հարվածեցի, դու դա ավազին գրեցիր, իսկ երբ կյանքդ փրկեցի, քարին գրեցիր, ինչու??? _ Երբ ինչ-որ մեկը մեզ ցավ է պատճառում, մենք պետք է դա ավազին գրենք,որ ՆԵՐՄԱՆ քամին կարողանա ջնջել այն...իսկ երբ մեկը մեզ համար լավ բան է անում, պետք է քարին գրենք,որ ոչ մի քամի չկարողանա ջնջել այն♥♥♥