|  | 
| Վիճակագրություն |  | 
 Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |  | 
| Բլոգ |  | 
| | Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 07 
 | 
| 
		
		Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան... Առավոտյան,երբ կինը հազիվ նոր էր արթնացել, մոտենում է պատուհանին ու տեսնում,որ հարևանուհին լվացք է փռում.
 _ Տե'ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,_ ասաց կինը ամուսնուն:
 _ Հավանաբար նա վատ որակի օճառով է լվացել. պետք է նրան սովորեցնել կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի,_ առանց աչքը թերթից կտրելու` ասաց ամուսինը:
 Ամեն անգամ,երբ հարևանուհին լվացք էր փռում, այս կինը զարմանում էր նրա վրա,որ լվացքը կեղտոտ է...
 Մի հիասքանչ առավոտ, կինն արթնանում է ու պատուհանից դուրս նայում. զարմացած բացականչում է.
 _ Օ~~, սպիտակեղենը մաքուր է, հավանաբար նա սովորել է լվացք անել:
 _ Դե', ո'չ,_ ասաց ամուսինը,_ պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել ու լվացել եմ մեր պատուհանի ապակին...
 
 Այսպես էլ կյանքում է. ամենինչ կախված է նրանից,թե ինչ պատուհանից դու կնայես ամեն ինչին... մինչև ուրիշներին քննադատելը, պետք է համոզվենք, որ Մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են♥♥♥
 
		
		
		
			Դիտումներ:
			609
		
		 | 
		
			Ավելացրեց:
			♥PuChUrNa♥
		
		 | 
		
			Ամսաթիվ:
			07.03.2013
		
		 | 
		
	 | 
| 
		
		[b]Մի կին երազ է տեսնում... խանութում` վաճառասեղանի առջև, Աստված է կանգնած լինում: _ Աստվա'ծ իմ,դու ես???
 _ Այո', ես եմ:
 _ Իսկ ինչ կարող եմ գնել քեզնից?
 _ Ամեն ինչ,_ պատասխանում է ԱՍՏՎԱԾ:
 _ Այդ դեպքում ես առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող եմ ուզում:
 Աստված ժպտաց ու գնաց պատվիրվածի հետևից... վերադարձավ մի փոքրիկ արկղիկով...
 _ Այստեղ այն ամենն է,ինչ ուզում էի?,_ հարցրեց կինը:
 _ Այո',_ հանգիստ պատասխանեց Աստված,_ մի՞թե դու չգիտեիր,որ ես միայն ՍԵՐՄԵՐ եմ վաճառում♥♥♥
 
 ԱՍՏՎԱԾ ՄԻԱՅՆ ՄԵԶ ԱՄԵՆԻ ՍԵՐՄԵՐՆ Է ՏԱԼԻՍ, ԻՍԿ ԹԵ ԴՐԱՆՑԻՑ ՄԵՆՔ ԻՆՉ ԿԱՃԵՑՆԵՆՔ,ԴԱ ԱՐԴԵՆ ՄԵԶԱՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ♥♥♥
 
		
		
		
			Դիտումներ:
			459
		
		 | 
		
			Ավելացրեց:
			♥PuChUrNa♥
		
		 | 
		
			Ամսաթիվ:
			07.03.2013
		
		 | 
		
	 |  | 
 | 
 |  |  |  |  |