Պատմությունս 16 տարեկան աղջնակի մասին է, ով կիսատ թողնելով դպրոցը՝ ընդունվում է բժշկական քոլեջ, որպեսզի սովորի և բժիշկ դառնա: Մեր պատմության հերոսուհին առաջին իսկ օրվանից գրավում է քոլեջի տղաներից մեկի ուշադրությունը , ով իր կողքին ընկերուհի ուներ, սակայն այդ բոլոր փաստերը դնելով կողքի՝ մոտենում է այդ աղջկան, նրան առաջարկություն անելով և մի փոքր տանջվելով՝ նա արժանանում է աղջկա ուշադրությանը:
Նրանք շփվում են, ընկերություն անում: Բայց աղջկա ծնողները իմանալով նրանց կապի մասին՝ արգելում են նրան գնալ քոլեջ՝ մի որոշ ժամանակ: Աղջկա հայրը կալանավորված է լինում: Տղան որոշում է գնալ և հանդիպել աղջկա հոր հետ՝ կարծելով՝ նրան թույլ կտան, սակայն մերժված հետ է գալիս: Նրանք շարունակում են իրենց գաղտնի կապը, սակայն աղջկա մայրը իմանում է և ամեն ինչ նորից նույնը: Նրանք մի որոշ ժամանակ իրար հետ չեն շփվում, տղան վերադառնում է իր նախկին ընկերուհու մոտ սակայն գիտակցելով իր սխալը՝ նա ներում է խնդրում իր սիրելիից և նրանք միանում են: Տղան աղջկա ծննդյան արթիվ նրան ոսկե կուլոն է նվիրում, աղջիկը այն միշտ կ
...
Կարդալ շարունակությունը »