Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Դուք ծխում եք ?
Պատասխանների ընդհանուր քանակը: 50
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գրառումների պահոց
Օրացույց
«  Դեկտեմբէր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Բլոգ

    «Կկարդաս, երբ կհասկանաս, թե ով եմ եղել ՔԵԶ համար»

    Այս խոսքերը ասաց նա, երբ վերջին անգամ ինձ նայեց արցունքոտ աչքերով և խեղդվող ձայնով ավելացրեց.«Կհիշես ինձ: Վստահ եմ, որ նույնիսկ կափսոսաս:»

    Զարմանում էի միշտ նրա մտածելակերպի վրա: Ասում էր, որ լինելով ցածր խավին պատկանող մարդ՝ միշտ կանտեսվի և կտրորվի, իսկ ես ուղղակի գլուխս էր շարժում. ինքս էլ չհասկանալով նրա խոսքերի իմաստը, որովհետև նա մնում էր իմ լավ ընկերը անկախ ամեն ինչից: Ընդհանրապես նա այլ պատկերացումներ ուներ մարդկանց մասին: Չէր վստահում ոչ ոքի, նույնիսկ ինձ...

    ... Կարդալ շարունակությունը »

    Դիտումներ: 655 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 01.06.2013 | Մեկնաբանություններ (0)

    Աղքատ տղան, տանից տուն շրջելով, ապրանք էր վաճառում, որ կարողանար հիվանդ մոր հաբերն ապահովեր և ուսման վարձը վճարեր: Եվ հերթական մի օր, երբ տղան շատ հոգնած ու քաղցած էր, գրպանում ընդամենը մի մանրադրամ գտավ: Երկար խորհելուց հետո Հարվարդը որոշեց հաջորդ տանից ուտելիք խնդրել: Ապա դողացող ձեռքերով մոտեցավ դռանը: Երբ դուռը բացեց մի երիտասարդ և գեղեցիկ կին, տղան շփոթվեց և հացի փոխարեն ջուր խնդրեց: Կինը հասկացավ, որ այս աղքատ տղան սոված կլինի և քիչ հետո վերադարձավ` ձեռքին մի մեծ բաժակ կաթ: Կաթն ըմոշխնելուց հետո նա հարցրեց, թե որքան պետք է վճարի:
    -Ոչի՛նչ, -պատասխանեց կինը: -Մայրս մեզ սովորեցրել է, որ ոչինչ չվերցնենք բարության դիմաց:
    -Այդ դեպքում ես շատ շնորհակալ եմ,- ասաց տղան և արդեն թարմացած ու առույգացած՝ շարունակեց իր աշխատանքը:

    Տարիներ անց այդ երիտասարդ տղան դարձավ հանրահայտ բժիշկ: Հերթական մի աշխատանքային օր հիվանդանոց բերեցին մի ծանր հիվանդի: Հիվանդը տեղափոխվել էր մեկ այլ կլինիկայից, որտեղ բժիշկներին այդպես էլ չէր հաջողվել պարզել հիվանդության ախտանիշը և որևէ միջա ... Կարդալ շարունակությունը »
    Դիտումներ: 627 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 09.04.2013 | Մեկնաբանություններ (0)

    Չեմ ուզում....երդվում եմ՝ ... Կարդալ շարունակությունը »

    Դիտումներ: 610 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 18.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Դիտումներ: 582 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 15.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Պատմությունս 16 տարեկան աղջնակի մասին է, ով կիսատ թողնելով դպրոցը՝ ընդունվում է բժշկական քոլեջ, որպեսզի սովորի և բժիշկ դառնա: Մեր պատմության հերոսուհին առաջին իսկ օրվանից գրավում է քոլեջի տղաներից մեկի ուշադրությունը , ով իր կողքին ընկերուհի ուներ, սակայն այդ բոլոր փաստերը դնելով կողքի՝ մոտենում է այդ աղջկան, նրան առաջարկություն անելով և մի փոքր տանջվելով՝ նա արժանանում է աղջկա ուշադրությանը:
    Նրանք շփվում են, ընկերություն անում: Բայց աղջկա ծնողները իմանալով նրանց կապի մասին՝ արգելում են նրան գնալ քոլեջ՝ մի որոշ ժամանակ: Աղջկա հայրը կալանավորված է լինում: Տղան որոշում է գնալ և հանդիպել աղջկա հոր հետ՝ կարծելով՝ նրան թույլ կտան, սակայն մերժված հետ է գալիս: Նրանք շարունակում են իրենց գաղտնի կապը, սակայն աղջկա մայրը իմանում է և ամեն ինչ նորից նույնը: Նրանք մի որոշ ժամանակ իրար հետ չեն շփվում, տղան վերադառնում է իր նախկին ընկերուհու մոտ սակայն գիտակցելով իր սխալը՝ նա ներում է խնդրում իր սիրելիից և նրանք միանում են: Տղան աղջկա ծննդյան արթիվ նրան ոսկե կուլոն է նվիրում, աղջիկը այն միշտ կ ... Կարդալ շարունակությունը »
    Դիտումներ: 672 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 13.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Կար մի մարդ, ով ամբողջ կյանքն այդպես էլ խուսափեց ամուսնությունից... նա մահացավ իննսուն տարեկան հասակում, իսկ մինչև դա նրան մեկը հարցրեց.
    _ Դու այդպես էլ չամուսնացար, բայց այդպես էլ չասացիր,թե ինչու... հիմա կանգնած ես մահվան ճանապարհին, բավարարիր մերհետաքրքրությունն ու բացիր գաղտնիքդ:
    _ Այո', ես մի գաղտնիք ունեմ... ես դեմ չեմ եղել ամուսնությանը,պարզապես ես իդեալական կնոջ եմ փնտրել..
    . ես ողջ կյանքս այդպիսի կնոջ փնտրտուքների վրա անցկացրի,_ պատասխանեց ծերունին:
    _ Բայց միթե այս հսկայական աշխարհում չգտար այդպիսի մի կատարյալ կնոջ,ով քեզ դուր կգար?
    Արցունքները գլորվում էին ծերունու աչքերից.. ու նա ասաց.
    _ Գտա'...
    _ Այդ դեպքում ինչու չամուսնացաք???
    _ Այդ կինը կատարյալ տղամարդու էր փնտրում...

    Իդեալական մարդիկ չկան ու պետք չէ ապրել այդպիսի մարդկանց գտնելու երազանքով... իդեալական են մեզ համար դառնում նրանք,ում մենք սիրում ենք♥♥♥
    Դիտումներ: 779 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 11.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Նյու- Յորքում բացվում է մի խանութ, որտեղ վաճառում էին ամուսիններ... խանութը 5 հարկ ուներ. որքան բարձր էր հարկը,այնքան ավելի բարձր էր ամուսնու հատկանիշները.... Խանութում կար երեք կանոն.
    1. երբ բարձրանում ես հաջորդ հարկ, նախորդ հարկը վերադառնալու իրավունք չունես,
    2. եթե ընտրությունն արդեն արված է,ուրեմն այն փոխելու, կամ հետ վերադարձնելու իրավունք
    չկա,
    3. այս խանութ կարող են այցելել միայն մեկ անգամ կյանքում:
    Մի անգամ խանութ է գալիս մի կին ու առաջին հարկում տեսնում է մի վահանակ. ''Այստեղ վաճառվում են տղամարդիկ,ովքեր գեղեցիկ են ու լավ են վաստակում''...կնոջը շատ դուր եկավ սա, բայց բարձրացավ 2-րդ հարկ ու տեսավ այս վահանակը. ''Այստեղ վաճառվում են տղամարդիկ,ովքեր գեղեցիկ են, լավ են վաստակում ու սիրում են երեխաներ''... կինը մտածում է,որ սա շատ լավ տարբերակ է,բայց բարձրանում է 3-րդ հարկ... տեսնում այս վահանակը. ''Այստեղ վաճառվում են տղամարդիկ,ովքեր գեղեցիկ են, լավ են վաստակում, սիրում են երեխաներ ու օգնում են տնային տնտեսության մեջ''...կինը մտածում է,որ սա իդեալ ... Կարդալ շարունակությունը »
    Դիտումներ: 703 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 10.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Պատմությունը երկու երիտասարդ տղաների ընկերության մասին է,ովքեր միասին էին ծառայում...նրանցից մեկը ժամապահ էր, և իր պարտականությունների կատարման ժամանակ շատ լուրջ սխալ է թույլ տալիս, որի համար այդ ժամանակ գնդակահարություն էր նախատեսված որպես պատիժ...
    Մահից առաջ երիտասարդ տղան թույլտվություն է խնդրում,որ գնա ու տեսնի իր ընտանիքին վերջին անգամ...
    Քան
    ի որ նա մինչև այս սխալը իր ծառայությունը շատ լավ էր կատարել, որոշեցին նրան թողնել, որ տուն գնա, բայց միայն մեկ պայմանով. նրա ծառայակիցներից մեկը պետք է մնար նրա փոխարեն որպես երաշխիք, որ նա կվերադառնա հաստատ մահապատժից առաջ...
    _ Դե, ով է մնալու քո փոխարե?,_ հարցրեց հրամանատարը:
    _ Ես,_ պատասխանեց այս զինվորի ընկերը:
    _ Իսկ եթե ընկերդ չվերադառնա մինչև մահապատիժը?
    _ Ուրեմն ինձ գնդակահարեք:
    _ Լա'վ,_ ասաց հրամանատարն ու տվեց արձակման թույլատվություն զինվորին:
    Զինվորը հեռու էր ապրում այստեղից... ուշ աշուն էր, անձրև էր գալիս... երբ նա ստացավ թույլատվությունը, միանգամից սկսեց վազել դեպի տո ... Կարդալ շարունակությունը »
    Դիտումներ: 2979 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 08.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    Անապատով մի անգամ երկու ընկեր էին քայլում... Հանկարծ սկսում են վիճել ու մեկը մյուսին ապտակում է: Նա, ում դեմքին հարվածեց ընկերը, նեղացավ,բայցև ոչինչ չասաց...պարզապես ավազի վրա գրեց. ''Այսօր իմ ամենալավ ընկերը հարվածեց դեմքիս''...
    Նրանք շարունակեցին քայլել ու մի օազիս տեսան ճանապարհին...Հանկարծ նա,ում հարվածել էր ընկերը, ընկավ մարդկանց քաշող ավազների մեջ.. գնալով ավելի ու ավելի էր խրվո
    ւմ դրա մեջ, բայց ընկերը փրկեց նրան: Դրանից հետո փրկվածը գրեց քարին. ''Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց կյանքս''...
    Ընկերը,ով նրան հարվածել էր,հարցրեց.
    _Երբ ես քեզ հարվածեցի, դու դա ավազին գրեցիր, իսկ երբ կյանքդ փրկեցի, քարին գրեցիր, ինչու???
    _ Երբ ինչ-որ մեկը մեզ ցավ է պատճառում, մենք պետք է դա ավազին գրենք,որ ՆԵՐՄԱՆ քամին կարողանա ջնջել այն...իսկ երբ մեկը մեզ համար լավ բան է անում, պետք է քարին գրենք,որ ոչ մի քամի չկարողանա ջնջել այն♥♥♥
    Դիտումներ: 565 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 08.03.2013 | Մեկնաբանություններ (1)

    Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան...
    Առավոտյան,երբ կինը հազիվ նոր էր արթնացել, մոտենում է պատուհանին ու տեսնում,որ հարևանուհին լվացք է փռում.
    _ Տե'ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,_ ասաց կինը ամուսնուն:
    _ Հավանաբար նա վատ որակի օճառով է լվացել. պետք է նրան սովորեցնել կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի,_ առանց աչքը թերթից կտրելու` ասաց ամուսինը:
    Ամեն անգամ,երբ հարևանուհին լվացք էր փռում, այս կինը զարմանում էր նրա վրա,որ լվացքը կեղտոտ է...
    Մի հիասքանչ առավոտ, կինն արթնանում է ու պատուհանից դուրս նայում. զարմացած բացականչում է.
    _ Օ~~, սպիտակեղենը մաքուր է, հավանաբար նա սովորել է լվացք անել:
    _ Դե', ո'չ,_ ասաց ամուսինը,_ պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել ու լվացել եմ մեր պատուհանի ապակին...

    Այսպես էլ կյանքում է. ամենինչ կախված է նրանից,թե ինչ պատուհանից դու կնայես ամեն ինչին... մինչև ուրիշներին քննադատելը, պետք է համոզվենք, որ Մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են♥♥♥
    Դիտումներ: 569 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | Ամսաթիվ: 07.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    1 2 3 »
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz