Կար մի մարդ, ով ամբողջ կյանքն այդպես էլ խուսափեց ամուսնությունից... նա մահացավ իննսուն տարեկան հասակում, իսկ մինչև դա նրան մեկը հարցրեց. _ Դու այդպես էլ չամուսնացար, բայց այդպես էլ չասացիր,թե ինչու... հիմա կանգնած ես մահվան ճանապարհին, բավարարիր մերհետաքրքրությունն ու բացիր գաղտնիքդ: _ Այո', ես մի գաղտնիք ունեմ... ես դեմ չեմ եղել ամուսնությանը,պարզապես ես իդեալական կնոջ եմ փնտրել.. . ես ողջ կյանքս այդպիսի կնոջ փնտրտուքների վրա անցկացրի,_ պատասխանեց ծերունին: _ Բայց միթե այս հսկայական աշխարհում չգտար այդպիսի մի կատարյալ կնոջ,ով քեզ դուր կգար? Արցունքները գլորվում էին ծերունու աչքերից.. ու նա ասաց. _ Գտա'... _ Այդ դեպքում ինչու չամուսնացաք??? _ Այդ կինը կատարյալ տղամարդու էր փնտրում...
Իդեալական մարդիկ չկան ու պետք չէ ապրել այդպիսի մարդկանց գտնելու երազանքով... իդեալական են մեզ համար դառնում նրանք,ում մենք սիրում ենք♥♥♥
Դիտումներ:
781
|
Ավելացրեց:
♥PuChUrNa♥
|
Ամսաթիվ:
11.03.2013
|
|