Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Գնահատեք կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 195
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գրառումների պահոց
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Բլոգ
    Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 18 » Չեմ ուզում, բայց հեռանում եմ...♥
    23:24
    Չեմ ուզում, բայց հեռանում եմ...♥

    Չեմ ուզում....երդվում եմ՝ չեմ ուզում: Չեմ ուզում հեռանալ, մոռանալ: Չեմ կարող, անգամ այդ մասին մտածելիս փշաքաղվում եմ: Չեմ ուզում ցավեցնել քեզ, կոտրել: Շատ եմ սիրում, բայց և այնպես չեմ կարող մնալ: Բայց այդպես է պետք, հավատա, այդպես է պետք: Ստիպված եմ: Խնդրում եմ, չհարցնես, չհարցնես, թե ինչի, միայն խնդրում եմ, հավատա, հավատա, որ սիրում  եմ : Չեմ կարող ապրել առանց քեզ: Խնդրում եմ, մի՛ մտածիր, որ ես ուղղակի հանձնվում եմ, չեմ պայքարում մեզ համար, ոչ՛, պարզապես այդպես է պետք: Միակ փրկությունը:  Սիրելով՝ հեռանում եմ: Հասկացի՛ր ինձ: Բացի քեզնից ոչ ոքի չեմ սիրի, չեմ սիրի, որովհետև չեմ կարող մոռանալ: Մեծ սիրուց անցում դեպի  մոռացում: Չեմ պատկերացնում իմ  կողքին բացի քեզնից ուրիշ ոչ ոքի,  չեմ պատկերացնում առանց քեզ իմ կյանքը, ու անվերջ մտածում, թե ինչպե՞ս պետք է մոռանամ քեզ, ազատվեմ քո սիրուց:  Հիմա ցուրտ է իմ հոգում, լքել եմ քեզ արդեն: Ների՛ր, մի՛ հարցրու ոչինչ, ինքս էլ պատասխան չունեմ: Եթե ասեմ պատճառը, գիտեմ, թե ինչ ես պատասխանելու: Ասելու ես, թե իմ խոսքերը փուչ էին, պարզապես ես խոստումներ էի տալիս, թե նույնիսկ ամբողջ աշխարհի հանդեպ լինելու դեպքում էլ քեզ չէի լքի :  Բայց հասկացի՛ր, այսօր այնպիսի խոսակցություն լսեցի, որ անզոր եմ, ուղղակի անզոր եմ չանել դա: Գտի՛ր, խնդրում եմ, գտի՛ր քեզ արժանի մեկին, ով հավատարիմ կլինի քեզ ամեն հարցում: Մեր սիրո վերջին րոպեն է, բայց մի՛ ասա ոչինչ, ուղղակի լսի՛ր, հավատա՛, որ ես քեզ սիրում եմ: Չեմ ուզում, բայց հեռանում եմ:

     


    Գալիս
    եմ տուն, փակվում սենյակում, միացնում հոգումս հնչող մեղեդին  և սկսում մտորել...Նախքան մտորելս ներողություն եմ խնդրում, եթե այն չափից դուրս տխուր ստացվի...

     «Ամենից հոգնած, մի ստվեր անթափանց: Այս ստվերն իմ ստվերն է: Այժմ կյանքս կընթանա այլ հունով: Չեմ ասի բաժանում, քանի որ այն շատ տխուր կհնչի, թերևս իմ կողմից: Չեմ զղջում, չեմ ափսոսում, առավել ևս լաց լինում...Չէ, դա կդիտվի ուղղակի երեխայություն, ով սիրելի մեկից հեռանալուն պես սկսում է ոտքերը գետնին հարվածել և ուժեղ բղավել՝ առանց հասկանալու իրավիճակը...Իսկ ես երեխա չեմ...Ես հասկանում եմ ու գիտակցում, որ վաղ, թե ուշ այս ամենը լինելու էր...Հարցին մոտենում եմ տրամաբանորեն, ամենակարևորը դատում եմ սառը...Հիմա մի սպասիր զղջման կամ էլ բաժանման ծեծված խոսքերի, որոնք կհնչեն իմ կողմից...Դրանք դատարկ, ինչ-որ տխրությունից ծնված փուչ խոսքեր են...Սազական չի դիտվի այն լսել ինձանից...Չէ՞ որ ինքս ինքնամփոփ մեկն եմ, ով իր հույզերն ու տխրությունը ի ցույց չի դնում երբեք ոչ մեկի, որքան էլ որ ցավը խորը լինի...Բոլորին թվում է, թե հանգիստ եմ տանում այն, ինչի համար իրենք շարունակ կտառապեին ու օրերով արցունքներն աչքերին կմեկուսանային մի մութ սենյակում, և արցունքները կթաքցնեին ծնողներից...Ես այդպիսին չեմ...Եթե լաց չեմ լինում, դա դեռ չի նշանակում, թե քարից եմ, չի նշանակում, որ կարոտել չգիտեմ, կորցրածս ետ բերելու ցանկություն չունեմ...Դա այդպես չէ, հավատացնում եմ...Ես էլ եմ մարդ, և ինչպես բոլորը՝ ունեմ սիրտ, ունեմ միտք, որը անդադար ունակ է մտածելու՝ իր

    արած կամ չարած քայլերի մասին...Դատել, հասկանալ...Գտնել տանջող հարցերի չբավականացնող և կիսատ մնացած որոշ պատասխաններ...Հեռացել եմ, բայց չուզենալով, ստիպված...Խորը հառաչանքով, քարացած մարմնով, սառը հայացքով կանցնած՝ ես նրան ասում եմ. «Հեռանում եմ», բայց ոչ իմ ցանկությամբ...Հանգամանքներն են դրդում, ես մեղավոր չեմ...»:

     

     

    Դիտումներ: 611 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz