Մի մարդ գնում է աշխատանքի անցնելու ''Microsoft''ընկերությունում` որպես դռնապան: Կադրերի բաժնում նրան մի քանի հարցեր են տալիս, հետո` մի փոքրիկ թեստ ու ասում. _ Դուք ընդունված եք: Թողեք Ձեր էլեկտրոնային հասցեն, որ մենք Ձեզ տեղեկացնենք, թե երբ պետք է գաք աշխատանքի: _ Բայց ես համակարգիչ անգամ չունեմ,ուր մնաց թե էլեկտրոնային հասցե ունենամ,_ ասաց տղամարդը: _ Այդ դեպքում մենք Ձեզ աշխատանքի ընդունել չենք կարող... Հիասթափված տղամարդը դուրս եկավ փողոց...գրպանում նա 10 դոլար ուներ. ինչպես գումար վաստակել?... ու այդ պահին նրա գլխում միտք է ծագում... Նա ինչ-որ հողագործից 10կգ լոլիկ է գնում, իսկ հետո սկսեց տներով անցնելու վաճառել այն... Մոտ 6 ժամ անց նրա գրպանում արդեն 160 դոլար կար: Ու նա հասկացավ, որ առանց աշխատանք տվող մարդկանց էլ նա կարող է գումար վաստակել... Որոշ ժամանականց նա արդեն մեքենա գնեց իր համար, հետո` բեռնատար մեքենա, իսկ հետո բացեց նաև մի խանութ... 5տարի անց այդ խանութը վերածվեց սուպերմարկետների ցանցի... Նա որոշում է ապահովագրել իր կյանքը... ապահովագրական գործակալության գործակալը նրանից էլեկտրոնային հասցե խնդրեց, որ նրան ապահովագրության ավելի լավ տարբերակ առաջարկի...Այս խնդրանքին տղամարդը պատասխանեց այնպես,ինչպես մի քանի տարի առաջ. ասաց,որ չունի էլեկտրոնային հասցե, ոչ էլ համակարգիչ: _ Սա զարմանալի է,_ բացականչեց գործակալը,_ դուք այդքան խոշոր բիզնես ունեք,բայց չունեք էլեկտրոնային հասցե??? միայն պատկերացրեք, թե դուք ով կդառնայիք,եթե համակարգիչ ունենայիք.... _ Ես կդառնայի ''Microsoft'' ընկերության դռնապանը,_ պատասխանեց տղամարդը :)))))♥♥♥