Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Ձեր սեռը!
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գրառումների պահոց
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24
    Դիտումներ: 605 | Ավելացրեց: Syuzi))) | Ամսաթիվ: 24.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ մի­այն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մւստները։ Ուշադիր նայելով ու­րիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարու­թյամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշնե­րով։ Իր «Ձեռնագուշակություն սիրահարների համար» գրքում Նաթանիել Աթմանը պատմում Է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգ­նում Է բացահայտել մարդու բնավորությունը։
    Ահա ինչ են ասում դրանք։
    Մատներ

    Բթամատ
    Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողա­նում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլու­թյան, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմու­թյան պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բո­լոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկա­տության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

    Ցուցամատ
    Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձերցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խան­դոտ բնավորության մասին։

    Միջամատ
    Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ մի­ջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնա­վորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։

    Մատանեմատ
    Մատանեմատը 
    խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորություն­ների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդ­հակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշա­կի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դե­պի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։

    Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունա­կությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգաց­մունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։
    Դիտումներ: 520 | Ավելացրեց: Syuzi))) | Ամսաթիվ: 24.02.2013 | Մեկնաբանություններ (0)

    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz