| |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23
Հեռուստալրաքրող Արտակ Վարդանյանի պես իրականացնել երազանքը եւ հայտնվել հեռուստատեսությունում: Փորձիր հաջողությունդ երիտասադական եւ վառ շոուում.մեկ էլ տեսար թաքնված տաղանդ ունենաս:- Փորձել չքնել մինչեւ լուսաբաց: Անմոռանալի
կլինի արթնացող քաղաքում զբոսանքը եւ առաջին տրանսպորտով
երթեւեկությունը:Դե,իսկ գիշերը ուրախ ֆիլմ դիտելն ու առավոտյան նախաճաշը
նույնպես հաշվի մեջ են:
- Նորաձեւությանը բացարձակ դեմ գնալ:
Բոլորը փիրուզագույն են հագնվել կամ մազերը շիկակարմիր են ներկել?
Հակառակն արա. գնիր սիրածդ գույնի զգեստն ու վերադարձիր քո մազերի բնական
գույնին:
- Գնել կողպեքով օրագիր եւ փորձել առավելագույնը անկեղծ լինել ինքդ քեզ հետ:
Անձնական փորձից ենք ասում.25 տարեկանում մեզ երբեմն բռնում ենք նրանով,որ
օրերով վերընթերցում ենք հին օրագիրը:Այնպես որ,հավատա.դա պարզապես ՊԵՏՔ Է
ԱՆԵԼ:
- Դպրոցում լուսանկարչության օր կազմակերպել:
Այժմ այդ մտահաղացումը շատ անհետաքրքիր է թվում,բայց հավատա,որ 5-6 տարի
հետո դպրոցական այդ լուսանկարները անզուսպ ծիծաղի պոռթկումներ կառաջացնեն:
- Մի անգամ պետք է լավ կատակել մեկի հետ:
Խելամիտ եւ նրբանկատորեն,այնպես,որ շրջապատի մարդիկ ծիծաղից բռնեն
փորերը,այդ թվում`նա,ում հետ կատակել ես:Անպայման գրի առ հումորդ,որպեսզի
հետո`5 տարի անց, նորից կրկնես այն:
- Սիրահարվել քեզանից տարիքով փոքր տղայի: Թող դա ռոմանտիկ գաղտնի զգացմունք լինի,որը քեզ հետ էլ գերեզման կտանես.հետագայում փոքրերին սիրահարվելն այնքան էլ վայելուչ չէ:
- Այնպիսի բան անել,որից արյունդ կարող է սառել երակներում: Օդապարիկից թռչել գուցե պետք չէ,լավ,բայց ամերիկյան ոլորաններ ատրակցիոնով գլխիվայր սահել հաստատ արժե:
- Ժպտալով պատասխանել ծնողների դժգոհ նախատինքներին.<<Դուք եք ինձ այսպես դաստիարակել>>: Դեռ
ունես դրա իրավուքը:Հենց լրանա 18-դ,այդ իավունք ն անմիջապես հօդս
կցնդի:Բայց չչարաշահես,թող դա եզակի դեպք`բողոքի մեկանգամյա ակցիա լինի:
- Գոնե մեկ անգամ որոնողական կայքերում մեգաորոնում կազմակերպել եւ գտնել այն,ինչ մտադրվել ես:
Գերնորաձեւ բլոգ,քո անվանակցին,ով տասը տարի առաջ հաղթել է
հրաշամանուկների մրցույթում կամ էլ արժանի աշխատանք ամռան համար.ընդունելի
են բոլոր տարբերակները:
- Գտնել քո,իրապես քո ֆիշկան: Իսկապես քո ֆիշկայի կանոններն են.նախ`ոչ մեկի մտքով դա անցած չի լինի,երկրորդ`...ըըըը՜ ,թերեւս այդքանը:)
- Լավագույն ընկերուհու համար խառը ոճի երաժշտությամբ ձայնասկավառակ ձայնագրել եւ նվիրել նրան: Բացի այդ,սկավառակի շապիկին յուրաքանչյուր երգի համար զվարճալի մեկնաբանություններ գրիր,թե ինչու են դրանք երկուսիդ համար կարեւոր:
- Փողոցից տուն բերել անտուն շան կամ կատվի ձագի: Կերակրել
նրանց եւ տանել անասնաբույժի մոտ,որից հետո ծնողներին չվախեցնելու համար
հարմար տուն գտնել հարազատների կամ ընկերների շրջանում:
- Ամենաքիչը յուրացնել եւ ամրապնդել ինքնակրթման ծրագիրը:
ՄԻ շնչով կարդա Սելինջերի <<Տարեկանի արտում,անդունդի
եզրին>>ստեղծագործությունը եւ կրկին դիտիր<<Ցտեսություն,Մերի
Պոպինս>>ֆիլմը.մեծ բավականություն եւ կարեւոր հարցերի պատասխան
կստանաս:
- Արկածներ կազմակերպել երկուսիդ՝քեզ եւ սիրելիիդ համար: Ոչ պետք չէ Ռոմեո եւ Ջուլիետի ոճի փորձություններ,բայց երկուսով անձրեւի տակ մնալ եւ փողոցում վոտաբոբիկ վազելը՝այո:
- Իսկապես երկրպագել որեւ հայտնի,գեղեցիկ տխայի:Գիշերները լացել ,սիրո անհասցե խոստովանություն գրել,ստեղծել սիրած աստղի ֆան-ակումբը:Վստահեցնում ենք ՝18-ից հետո գլխումդ նման բաների համար տեղ էլ չի մնա:
- Անպայման մեկնել ամառային ճամբար: Փորձել ապրել առանց ծնողների ,զգալ՝ինչ է նշանակում աատ լինել,գիշերվա կեսին սենյակիցների դեմքին ատամի մածուկ քսել:
- Facebook-ում ընկերանալ մայրիկի հետ: Հավատա,որ իսկապես արժանի քայլ է:Միայն սկբում ստուգիր՝քո պրոֆիլում չկա այնպիսի բան,որը նրան կվախեցնի գիտակցությունը կորցնելու չափ:)
Դիտումներ:
463
|
Ավելացրեց:
Syuzi)))
|
Ամսաթիվ:
23.02.2013
|
| |
|
|
|
|
|
|