Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Ձեր սեռը!
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Նյութերի ընտրություն
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Միքս

    Նարգիզ
    14.03.2013, 20:51
    Նարգիզը հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ կրակի ծաղիկ (այդպես են անվանել նաեւ լուսինը)։ Հնդիկները համարել են, որ այդ ծաղիկը լուսավորում է խավարը։ Հին պարսիկներն այս ծաղիկն անվանում էին չթառամող բերկրանք, իսկ հայերը՝ սարի ծաղիկ, նարգես։ Narcissus անվանումը ծագել է հունարեն «նարկաո»՝ «թմրեցնել», «շշմեցնել» բառից, իսկ poeticus անվանումը ստացել է, քանի որ դարեր շարունակ ծաղկի գեղեցկությունը գովերգվել է բազմաթիվ բանաստեղծների կողմից։ Հին հունական ավանդազրույցը պատմում է, որ հրաշադեմ պատանի Նարցիսը հրաժարվում է իրեն պարտադրվող հավերժահարսի սիրուց։ Զայրացած Աֆրոդիտեն նրան դատապարտում է ինքնասիրահարության։ Գետերի Քեփիսոս Աստծո որդի Նարցիսը պատահաբար ջրի մեջ տեսնելով իր արտացոլումը՝ անշարժանում է՝ սքանչանալով իր իսկ գեղեցկությամբ։ Եվ այնպես ուժեղ էր պատանու անպատասխան սիրո զգացմունքը, որ նա օրեր շարունակ նայելով ինքն իրեն՝ հալումաշ եղավ ու ձուլվեց հողի մեջ։ Աստվածները Նարցիսի հարսնացու Էքոյին տվեցին մի ծաղիկ, որը նա տնկեց այդ տեղում։

    19-րդ դարի վերջերին նարգիզները դարձան Վինսենտ Վան Գոգի նկարներից մեկի թեման։ Այս շքանարգիզների ընտանիքին պատկանող բազմամյա, սոխուկավոր խոտաբույսը ծագումով Միջերկրածովյան ավազանից է։ Նարգիզ պոետականին բնորոշ են խոշոր, սպիտակ, անուշաբույր ծաղիկներ եւ դեղնավուն ծաղկեպսակներով կարմիր եզրակ, ծալատեղից տարածվում են վեց հավասարամաս ճառագայթաձեւ ծաղկաթերթեր։

    Շատ հաճախ աճեցվում են ոչ միայն որպես գեղեցկություն, այլեւ անուշահոտություն։ Այս սոխուկավոր խոտաբույսի բարձրությունը հասնում է 60-սմ-ի։ Երկարավուն, գծանման տերեւները մերձարմատային են եւ կարծր։

    Կարեւոր է իմանալ, որ նարգիզն արտադրում է լորձունք պարունակող թունավոր նյութ, որի պատճառով չի կարելի դնել ծաղկամանի մեջ այլ ծաղիկների հետ միասին, քանի որ դրանք կարող են ժամանակից շուտ թոշնել։ Իսկ եթե նարգիզները մի քանի ժամ պահեք առանձին ամանի մեջ, ապա դրանք կարելի է համատեղել այլ ծաղիկների հետ (առանց ցողունը կարճացնելու)։

    Նարգիզների որոշ տեսակներ պարունակում են եթերային յուղեր, իսկ կոճղարմատները՝ ալկալոիդներ, որի պատճառով դրանք լայնորեն օգտագործվում են օծանելիքի արտադրության եւ բժշկության մեջ։ Նարգիզների մեծ տրցակի առկայությունը ննջասենյակում կարող է նյարդային մարդկանց մոտ գլխացավ առաջացնել։ Բուժական նպատակներով օգտագործվում են խոտաբույսի կոճղարմատները, որոնց պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, մանրէասպան, վերքամոքիչ ազդեցություն։

    Դեղատոմսեր

    Ստինքաբորբ (մաստիտ)

    - Թարմ նարգիզի կոճղարմատները (քերիչի մանր հատվածով անցկացրած) եւ թանձր պատրաստված բրնձաշիլան (1։1ծ.հ) խառնեք եւ տեղադրեք ցավոտ կրծքին։ Ծածկեք չներծծվող թաղանթով, սպեղանի դրեք։ Բուժման պրոցեսը կատարեք օրը մեկ անգամ՝ մեկ ամիս տեւողությամբ։ Այս դեղատոմսն օգնում է նաեւ չբուժվող խոցերի, թարախապալարների դեպքում։ Օգտագործեք՝ մինչեւ լիակատար ապաքինումը։ Հակացուցում։ Կարող է որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնել՝ կարմրություն, քոր եւ այլն։

    Թութք, հոդացավ, ջղարմատների բորբոքում

    - 1։5 ծավալային հարաբերությամբ մանրացրած նարգիզի կոճղարմատը խառնեք ձիթապտղի յուղի հետ։ Թրմեք 5 օր, քամեք։ Յուղաթուրմը պահեք սառնարանի մեջ։ Քնելուց առաջ, հոդացավի դեպքում, յուղաթուրմով շփեք հիվանդ հոդերը, իսկ թութքի դեպքում տամպոն դրեք բորբոքված երակների վրա։ Կարեւոր է հիշել, որ նարգիզ ծաղկաբույսի բոլոր մասերը թույն են պարունակում, որի պատճառով պիտանի են միայն արտաքին օգտագործման համար։ Պատրաստուկները պետք է պահել երեխաներից հեռու, անմատչելի տեղում։

    ***

    Նարգիզի մեկ սոխուկը մեկ ժամ թրմեք 500 մլ եռացրած ջրի մեջ։ Ամեն օր լվացեք կուրծքը, այն կդառնա ավելի առաձգական։ Սակայն կարեւորը այն է, որ այս գործողությունը կանխում է մաստիտի առաջացումը։

    ***

    Գերմանիայում նարգիզը խորհրդանշում է սեր եւ երջանիկ ամուսնություն, նարգիզի հուռութքն ամրապնդում է փոխադարձ սերը։

    Կատեգորիա: Միքս | Ավելացրեց: Syuzi)))
    Դիտումներ: 2725 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz