| |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
| Նյութերի ընտրություն |
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտով
|
| 10.01.2013, 18:14 |
Գեղարքունիքի ՏԲ-ի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի
աշխատակիցների հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում
հայտնաբերված ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է
120.0 հզ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: ՀՀ
ոստիկանության Գավառի բաժնից ստացված 1 հատ բեղլու, 1 հատ կողակ և 20 հատ
կարաս տեսակի առգրավված ձկները հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ,
հաշվարկվել է 230.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Առգրավված 37.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Շիրակի
ՏԲ աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում Արփի լճում արձանագրված
ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական
տուգանք և հաշվարկվել է 7.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված
վնաս: Առգրավվել է 50 գծմ ցանց, 7 հատ ծածան, որը հանձնվել է «Գյումրի
տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Անիի տարածաշրջանում արձանագրված ապօրինի
ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի վարչական
տուգանքի որոշում և առգրավվել է 30 գծմ ցանց: Արփի լճից հանվել է տիրազուրկ
200 գծմ դնովի ցանց, որը վերցվել է բաժնում պահպանության:
Արարատի
ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում արձանագրված ապօրինի
ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ. դրամ վարչական տուգանք:
Սյունիքի
ՏԲ-ի կողմից իրականացվել է վարչական վարույթ` Սիսիանի ոստիկանությունից
ստացված նյութի հիման վրա, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ
կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
|
|
Կատեգորիա: Միքս | Ավելացրեց: Syuzi)))
|
| Դիտումներ: 474 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|
|
|
|
|