Այժմյա գովազդի նախատիպերը մինչև մեր օրերը հասել են բազմաթիվ
կերպարանափոխումներով: Դարերի ընթացքում, սակայն, չի փոխվել գովազդի
հիմնական առաքելությունը: Այն է մարդկանց համոզելը: Մեծ էվոլյուցիա են
կատարել գովազդի միջոցները, ֆունկցիաները, ազդեցության մեխանիզմները: Գիտատեխնիկական
նվաճումները մեծ ներդրում են ունենում գովազդի ստեղծման և տարածման
ասպարեզում: Եթե հին ժամանակներում որպես զանգվածներին հասնելու միջոց
հանդես էին գալիս խանութների փայտե ցուցանակները և հենց իրենք մարդիկ՝
փողոցի գոռացողները, ապա այժմ գովազդ ստեղծողները լայն ընտրանի ունեն իրենց
թիրախ խմբերին հասնելու միջոցներում, ինչպես նաև գովազդ ստեղծելու
ամենատարբեր սարքավորումներ (աուդիո, վիդեո տեխնիկա, քոմփյութեր և այլն)
օգտագործելու: Անհրաժեշտ է նշել, որ օգտագործվող սարքավորման
կատարելիությունը ուղղակիորեն չի ազդում գովազդի արդյունավետության վրա: ՙԽնձո՛ր, խնձո՛ր՚, ՙԿարկանդա՛կ, կարկանդա՛կ՚, ՙԷստի համեցեք՚... Չնայած, որ գովազդը օգտագործվում է Ա/Ծ/ խթանման միջոց, այժմ ինքնին է դարձել ՙամենաթանկ ապրանքը՚: Այն այժմ և՜ բիզնես է, և՜ արվեստ: Գովազդային
գործը իր մեջ է ներառում ամենատարբեր ոլորտների մասնագետներին (տնտեսագետ,
մարկետոլոգ, հոգեբան, սոցիոլոգ, անթրոպոլօգ, դիզայներ, նկարիչ ռեժիսոր և
այլն), որոնց համատեղ գործունեությամբ/ջանքերով է հնարավոր որակյալ գովազդի
ստեղծումը: Գոյություն ունի այնպիսի հասկացություն ինչպիսին է գովազդի
էթիկա: Այսինքն գովազդ պատրաստելու ժամանակ կան այնպիսի հնարքներ որոնց
օգտագործումը նպատակահարմար չէ: Օրինակի համար վերցնենք ռադիոգովազդի
ժամանակ մեքենայի կտրուկ արգելակման ժամանակ դողերի և ճանապարհի ծածկույթի՝
ասֆալտի շփման հետևանքով առաջացած ձայնային էֆեկտի գործածումը: Դա
ուղղակիորեն կարող է առաջ բերել վարորդի շփոթեցմանը, և նրա բնական ռեակցիան
կլինի այն, որ նա իսկապես մեքենան կտրուկ կարգելակի և դրա հետևանքով կարող
է առաջանալ վթար: Քանի որ գովազդը մեր օրերում հանդիսանում է ԶԼՄ-ների
հիմնական ֆինանսական միջոցը, ապա այն միջնորդավորված ձևով խթանում է խոսքի
ազատությունը և ապահովում է ԶԼՄ-ների թափանցիկությունը: