Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր կայքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 42
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Նյութերի ընտրություն
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Գետեր լճեր ծովեր

    Քասաղ գետ
    10.01.2013, 17:33
    Պատկեր:Armenianriverhyea.PNGՔասաղը Հայաստանի գետերից է։ Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը` Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։

    Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում Սև ջուր։ Ստորին հոսանքում` Արարատյան դաշտի սահմաններում, Քասախի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասախը իսպառ ցամքում է։

    Քասախը ունի 89 կիլոմետր երկարություն։ Նրա մեջ թափվող վտակներից ջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կաևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակած ձյունը, որ սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։ Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։
    Կատեգորիա: Գետեր լճեր ծովեր | Ավելացրեց: Syuzi)))
    Դիտումներ: 1250 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz