Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Ո՞ր օպերատորի ծառայություններից եք օգտվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 36
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Նյութերի ընտրություն
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Գետեր լճեր ծովեր

    Որոտան գետ
    10.01.2013, 17:28
    Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի ու մասամբ Ադրբեջանի տարածքներով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին: Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ:

    Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի): Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում Սևանա լիճ:

    Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից: Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 մլն խմ: Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր: Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։

    Որոտանի ավազանի մեջ մտնող գետերն են.
    Աղբաշգետ - երկարությունը` 10 կմ
    Այրիգետ - երկարությունը` 23 կմ
    Արագլիջուր - երկարությունը`
    Բռնակոթ - երկարությունը` 15 կմ
    Գիժգետ - երկարությունը` 10 կմ
    Գիժգետ - երկարությունը` 26 կմ
    Զայ - երկարությունը` 14 կմ
    Զորզոր - երկարությունը`
    Լորագետ - երկարությունը` 23 կմ
    Կըշկոշտի - երկարությունը` 10 կմ
    Ձկնարածի - երկարությունը` 16 կմ
    Ղուռիգետ - երկարությունը` 17 կմ
    Մադան - երկարությունը` 13 կմ
    Միլիցաթոռ - երկարությունը` 12 կմ
    Մուխուրթորյան - երկարությունը` 18 կմ
    Նորավան - երկարությունը` 20 կմ
    Շաղատ - երկարությունը` 10 կմ
    Շամբ - երկարությունը` 12 կմ
    Շաքի - երկարությունը` 17 կմ
    Սալվարդ - երկարությունը` 12 կմ
    Սառնակունք - երկարությունը` 10 կմ
    Սիսիան - երկարությունը` 33 կմ
    Սուլթանլու - երկարությունը` 14 կմ
    Վաղատնի - երկարությունը` 12 կմ
    Ուղտիաչք - երկարությունը` 10 կմ
    Կատեգորիա: Գետեր լճեր ծովեր | Ավելացրեց: Syuzi)))
    Դիտումներ: 859 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz