Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Դուք սիրում եք Rihanna -ի երգերը
Պատասխանների ընդհանուր քանակը: 54
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Նյութերի ընտրություն
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Գետեր լճեր ծովեր

    Արաքս գետ
    10.01.2013, 17:42

    Պատկեր:Aras-02.jpgԱրաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։

    Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0 ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս:

    Արաքսի ուղին

    Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։

    Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ խմ ջուր։
    Կատեգորիա: Գետեր լճեր ծովեր | Ավելացրեց: Syuzi)))
    Դիտումներ: 2509 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz