|
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
|
Նյութերի ընտրություն |
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ
| 23.03.2013, 09:24 |
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ Լուսակերտ է ապարանքը Թադմորի,Անապատում, որպես երազ ոսկեհյուս.Յոթն հարյուր սյունի վրա մարմարիՍլանում է աշտարակը երկնասույզ:Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,Ուր երգում են հրաշք հավքեր կարոտով.Շատրվաններն հրահրում են կրակներ,Ծաղիկները պճնազարդում արծաթով:Գահի վրա երիտասարդ Էլ-ՍամանՄեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.Կրծքի վրա հյուսքը նրա - ծփծփան,Հանց նունուֆար լույս - աղբյուրի երեսին:Փերուզ ծովը, որ փարում է մշտաթորՍեպ ժայռերը Լիբանանի փեշերի՝Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր,Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:Արքայական գահի շուրջը զվարթունՄանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհերՆվագում են, կաքավում են ու երգումԳիշերները, առավոտուց մինչ գիշեր:Երբ հանգչում են ապարանքի ջահերը,Եվ արծաթյա կապարի պես լուսնկանփայփայում է ավազանի ջրերը,Շշնջում է սյուքի նման Էլ-Սաման:Շշնջում է լուսաթաթախ բամբիշիԱկանջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,Ինչպես լուսնի շողակաթը թավիշիԱյն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛սԲայց իմ սերը բարձրաբարձր են նրանցից.-Խոր են երկրի հիմունքները, նազելի՛սԲայց իմ սերը խորախոր է նրանցից:Արուսեկը, որ ներկում է ծիրանիՇրթունքները գառնուկների Տյուրոսի,Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,Ինչքան որ քո համբույրները սնուսի:Կխորտակվի ապարանքըս գեղանի,Եվ կծածկվի անապատի շնչի տակ.Կբարձրանա անհուն ծովը ՍիդոնիԵվ կըգերե անապատը ծագե ծագ,-Ժամանակը իր վախճանին կհասնի,Եվ արևը մի բուռ մոխիր կդառա,Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…Ժամանակը դառնում՝ վայրկյան ու հավերժ…Ապարանքի եբենոսյան դռներիցԵրազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնածլիցՆվագում են, ու երգում են, ու պարում…Լռությունը մահվան թևով ծվարածԱռկայծում է կանթեղն աղոտ, մենավոր.Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացածԷլ-Սամանի կրծքի վրա սգավոր:Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.Եվ հըծծում է աղոթքի պես շշնջումՀեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:-Կըխորտակեմ կամարները երկնային,Ես չե՛մ թողնի, ես չե՛մ թողնի՝ դու մեռնիս.Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,Ես չե՛մ թողնի, ես չե՛մ թողնի՝ դու մեռնիս:Եվ գրկել է դժգունացող բամբիշին,Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.Եվ բամբիշի սառած-մեռած շրթներինԻր հրեղեն սերն ու շունչը ներարկում:Լուսիններ են եկել-անցել, ու կրկինՄեռած բամբշին ամուր գրկած Էլ-ՍամանՇշնջում է ականջն ի վար մեղմագին,Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:Եվ լքել են ապարանքը սարսափիցՄանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.Արմավներն են լուռ սոսափվում թաղծալից,Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:Շատրվաններն հեծկլում են ու լալիս,Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.Անապատի հողմն է միայն այց գալիսԵվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:Օձն է սրբում սառն ու փայլուն կողերովԷլ-Սամանի ոսկորների լուռ փոշին.Բայց Էլ-Սաման կմաղքային ձեռներովՊիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայնՄեռած, սառած շրթունքներով Էլ-ՍամանՇշնջում է հավերժաբար ու անձայն,Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:Պուրակները չորացել են, չքացել,Եվ շիջել է լույս երազը սյուների.Անապատը դեղին քղանցքն է փռելԵվ ծածկել է ապարանքը Թադմորի…Եվ ավազուտ շիրմի վրա մենավորԱշտարակն է մնում կանգուն ու վկա,Որ իմանան վառ աստղերը հեռավորԷլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ,Էլ-Սամանի սերը՝ անա՛նց, հավերժո՛ղ,Քարավաններն ու ճամփորդներն երկյուղածՀեռուներից հեռու եկող-գնացող…
|
Կատեգորիա: Ավետիք Իսահակյան | Ավելացրեց: Թամարա
|
Դիտումներ: 29427 | Բեռնումներ: 0
|
| - Վարկանիշ -: 4.2/42 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
1
Աղունիկ
(27.05.2014 19:43)
0
իմ մեջ արթնացավ թախիծ
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|
|
|
|
|