Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս
Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս, - Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի. Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս, Բոլոր իրերն ու աստղերը անհունի։
Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե, - Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի. Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե, Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։
Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ, - Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի. Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ, Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ:
|