Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԵՐԳԻՉԸ
Պատասխանների ընդհանուր քանակը: 44
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Նյութերի ընտրություն
    Գլխավոր էջ » Ֆայլեր » Ավետիք Իսահակյան

    Ավետիք Իսահակյան-ՄԱՅՐԻԿԻՍ
    09.01.2013, 23:07
    ՄԱՅՐԻԿԻՍ

    Հայրենիքես հեռացել եմ,
    Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
    Ազիզ մորես բաժանվել եմ,
    Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

    Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
    Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
    Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
    Ախըր բարև բերել չե՞ք:

    Հավք ու հովեր եկան կըշտիս,
    Անձեն դիպան ու անցան.
    Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
    Անխոս դիպան ու անցա՜ն:

    Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
    Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
    Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
    Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

    Երբ քունըդ գա, լուռ գիշերով
    Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
    Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
    Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան:
    Կատեգորիա: Ավետիք Իսահակյան | Ավելացրեց: Syuzi)))
    Դիտումներ: 841 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz