Ասում են
Ասում են, թե՝ դու այնպես Մոռացել ես ինձ այնպես, Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս:
Բայց, նազելիս, ձեր բակում Այն լորին է դեռ ծաղկում, Որի քնքուշ բույրի մեջ Քեզ գրկեցի սիրատենչ:
ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ Կիզող կրակ է վառվել, Իսկ երբ անունդ են տալիս, Սիրս արյուն է լալիս:
Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես Մոռացել ես ինձ այնպես, Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս...
|