|
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Նյութերի ընտրություն |
Ավետիք Իսահակյան-Ալագյազ
| 09.01.2013, 22:57 |
Ալագյազ
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան, Դուման հագար, Ալագյա՛զ, Սրտումս արև էլ չի ծաղկում, Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:
Զառ փեշերդ անցա, տեսա, Առանց դարդի սիրտ չկար, Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ, Իմ դարդիս պես դարդ չկար…
— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ Կըսևնային, քանց գիշեր:
— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ Թույն ու տոթի կփոխվեր:
— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս Ընկա գիկդ, Ալագյա՛զ. Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
|
Կատեգորիա: Ավետիք Իսահակյան | Ավելացրեց: Syuzi)))
|
Դիտումներ: 1215 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|
|
|
|
|