Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Ձեր սեռը!
Պատասխանների ընդհանուր քանակը: 46
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գրառումների պահոց
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Բլոգ
    Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 1 » «Կկարդաս, երբ կհասկանաս, թե ով եմ եղել ՔԵԶ համար»
    17:35
    «Կկարդաս, երբ կհասկանաս, թե ով եմ եղել ՔԵԶ համար»

    «Կկարդաս, երբ կհասկանաս, թե ով եմ եղել ՔԵԶ համար»

    Այս խոսքերը ասաց նա, երբ վերջին անգամ ինձ նայեց արցունքոտ աչքերով և խեղդվող ձայնով ավելացրեց.«Կհիշես ինձ: Վստահ եմ, որ նույնիսկ կափսոսաս:»

    Զարմանում էի միշտ նրա մտածելակերպի վրա: Ասում էր, որ լինելով ցածր խավին պատկանող մարդ՝ միշտ կանտեսվի և կտրորվի, իսկ ես ուղղակի գլուխս էր շարժում. ինքս էլ չհասկանալով նրա խոսքերի իմաստը, որովհետև նա մնում էր իմ լավ ընկերը անկախ ամեն ինչից: Ընդհանրապես նա այլ պատկերացումներ ուներ մարդկանց մասին: Չէր վստահում ոչ ոքի, նույնիսկ ինձ...

    Կարծես մենակ լիներ ամբողջ աշխարհում և ոչ մի օգնող ձեռք չունենար, որ եթե հանկարծ ընկներ ոչ մի էակ չէր մոտենա և չէր բռնի նրա նիհարոտ ձեռքից: 

    Անկախ ամեն ինչից՝ ես մխիթարում էի նրան: Ինքս էլ չգիտեի, թե ինչու էր անընդհատ տխուր: Նրա աչքերում միշտ կարող էիր գտնել արցունքի գոնե մեկ կաթիլ: Երբեք չէի հարցնում տխրության պատճառը՝ երևի անհարմար էի զգում: 

    Մի օր վիճեցի ընկերոջս հետ նրա պատճառով: Այսպես ասած բարձր խավին պատկանող ընկերս ստիպում էր, որ հրաժարվեմ նրա հետ շփումից՝ ինչին ես միանգամայն առարկում էի, բայց այս անգամ ամեն ինչ լուրջ էր: Ընկերս պնդում էր, որ իմ տրամադրության հանկարծակի անկումը կապված է «նրա» հետ: Իհարկե ես չէր կարող հակառակը պնդել, որովհետև դա այդպես էր...

    Հենց հաջորդ առավոտ ես այցելեցի նրան: Իմ այդքան կանուխ այցը զարմացրեց նրան, իսկ եսբ սկսեցի պատմել երեկվա իմ վեճը նա միայն ասաց, որ «ապրեմ իմ կյանքով»:

    Ես սթափվեցի: Աններելի էր իմ արարքը: Ես մենակ էի թողել մի դողդոջ էակի, որը սովոր չէր իմ բացակայությանը: Անմիջապես մյուս օրը հանդիպեցի նրան և այդ ժանանակ նա ինձ ասաց այդ խոսքերը և տվեց մի փոքրիկ օրագիր: Հեռացավ: Այլևս ոչինչ չիմացա նրա մասին: 

    Անցավ մի քանի ամիս: Նշանվեցի:  Ամեն ինչ հինալ էր. ես հետզհետե մոռանում էի իմ անբաժան ընկերոջը, բայց ամեն երեկո, երբ գլուխս դնում էի բարձին՝ կարծես հիշողությունների մի մեծ բախում տեղի ունենար իմ ուղեղի մեջ: Դա անասելի զգացում էր:

    Հարսանիքիս օրը արդեն որոշված էր: Մնում էր ընդամենը երեք օր: Գնումներից հետո եկա տուն և անմիջապես մտնլով հիշեցի օրագրի մասին: Կարծես ուղեղիս մեջ մի կայծակ փայլատակեր: Ես անմիջապես վերցրեցի՝ փոքրիկ, անգույն թերթերով տետրը և բացելով առաջին էջը սկսեցի կարդալ.

    «Ես սկսում եմ իմ կյանքի ամենաառաջին շնչից:

     Ապրել եմ գեղեցիկ մանկություն՝ ծնողներս կատարում էին իմ յուրաքանչյուր խնդրանքը: Ես բավարաված էի այն ամենով, ինչը անհրաժեշ էր, որպեսզի երջանիկ լիներ ամեն երեխա: Բայց իմ ուրախ օրերը երկար չտևեցին: Մայրս մահացավ սրտի կաթվածից՝ գիշերը: Չկարողացանք փրկել նրա կյանքը, իսկ հորս դիակը գտան ձմռան մի ցուրտ գիշեր՝ փողոցում : Նա մորս  մահից հետո՝ թուլամոթի նման տրվեց հարբեցողությանը և կորցանվեց առհավետ...

    Ապրում եմ, շնչում եմ: Սակայն օդը չի հերիքում, որպեսզի հասնի մինչև թոքերս: Ծանր էր իմ վիշտը: Շատերը կհասկանան, թե ինչ ապրումներով եմ պառկել քնելու և արթնացել...նույնիսկ վաղ եմ արթնացել, որովհետև չէի  կարողանում քնել թաց բարձի վրա:

    Ես ընկերներ չունեի: Մարդիկ ինձ ընկեր չէին համարում, այլ միայն խղճում էին:  Ես ինքս էլ էի ինձ համարում մարդկությանը ոչ պիտանի արարած, որովհետև արհամարված էի զգում բոլորի կողմից: 

    Մեծանում էի նրա հետ: Այո՛, նրա հետ և ուրիշ ոչ ոք չէր կարող ոգեշնչել, որ ապրեմ: Հաճախ էի Աստծուն շնորհակալություն հայտնում , որ նա կար՝ Իմ պաշտելին: 

    Նա կար միշտ՝ երազներում, հուշերում, քնելուց, արթնանալուց և հանկարծ...հանկարծ գալիս է և ասում, որ մենք այլևս չենք տեսնվի: Այլևս, երբեք...ոչ մի անգամ...

    Եվ այդ խոսքերով նա ինձ ստիպեց, որ արտաավեմ: Այո՛, այսքան ժամանակ պահված արցունքներս միանգամից դուրս թափվեցին աչքերիցս: Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ: Չկարողացա պայքարել իմ լավագույն ընկերոջը հետ բերելու համար: Ուղղակի անձայն հեռացա...հեռացա որտղ պետք էր և անկասկած նա ինձ այլևս հետ չի բերի...(((

    Հաջողություն Քեզ իմ լավագույն ընկեր: Աստծուն միշտ կաղոթեմ Քեզ համար...ու, թե հրեշտակ դառնամ իմ երկնային մարմինը միշտ կհետևի Քեզ...»

    Կարդալուց հետո ուղղակի սառել էի: Մի պահ ոչինչ չէի զգում: Նույնիս աչքերիս դիմացն էր սևացել: Հասկացա, թե ով եմ եղել նրա համար և հասկացա, որ ամեն գնով պետք է պայքարեի իմ ընկերությունը կանգուն պահելու համար...

    Արդեն իմ հարսանքն է: Ես գլուխս կախ մտնում եմ եկեղեցի հուսով, որ Աստված ներել է ինձ և «նա» նույնպես...չգիտեմ, թե որտեղ է նա, ում հետ և ինչ է անում, բայց կցանկանայի, որ իմանար, որ շատ լավ ընկեր է եղել...Հիմա եմ հասկանում նրա խոսքերը, որ լինելով ցածր խավին պատկանող մարդ միշտ կանտեսվես և կանտեսվի նաև քո բոլոր արժանիքները...

    Ընտանիքս փրկելու համար զոհ գնաց իմ ընկերությունը...


    Դիտումներ: 656 | Ավելացրեց: ♥PuChUrNa♥ | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz