|  | 
| Վիճակագրություն |  | 
 Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |  
| Օրացույց |  | 
		
			| «  Ապրիլ 2013  » |  
			| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |  | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |  | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |  | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |  | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |  | 29 | 30 |  |  | 
| Բլոգ |  | 
| | Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 09 » Անչափ հուզիչ պատմություն: ♥ 
 
| 19:53  Անչափ հուզիչ պատմություն: ♥ |  | Աղքատ տղան, տանից տուն շրջելով, ապրանք էր վաճառում, որ կարողանար հիվանդ մոր հաբերն ապահովեր և ուսման վարձը վճարեր: Եվ հերթական մի օր, երբ տղան շատ հոգնած ու քաղցած էր, գրպանում ընդամենը մի մանրադրամ գտավ: Երկար խորհելուց հետո Հարվարդը որոշեց հաջորդ տանից ուտելիք խնդրել: Ապա դողացող ձեռքերով մոտեցավ դռանը: Երբ դուռը բացեց մի երիտասարդ և գեղեցիկ կին, տղան շփոթվեց և հացի փոխարեն ջուր խնդրեց: Կինը հասկացավ, որ այս աղքատ տղան սոված կլինի և քիչ հետո վերադարձավ` ձեռքին մի մեծ բաժակ կաթ: Կաթն ըմոշխնելուց հետո նա հարցրեց, թե որքան պետք է վճարի: -Ոչի՛նչ, -պատասխանեց կինը: -Մայրս մեզ սովորեցրել է, որ ոչինչ չվերցնենք բարության դիմաց:
 -Այդ դեպքում ես շատ շնորհակալ եմ,- ասաց տղան և արդեն թարմացած ու առույգացած՝ շարունակեց իր աշխատանքը:
 
 Տարիներ անց այդ երիտասարդ տղան դարձավ հանրահայտ բժիշկ: Հերթական մի աշխատանքային օր հիվանդանոց բերեցին մի ծանր հիվանդի: Հիվանդը տեղափոխվել էր մեկ այլ կլինիկայից, որտեղ բժիշկներին այդպես էլ չէր հաջողվել պարզել հիվանդության ախտանիշը և որևէ միջամտություն ցուցաբերել: Այս նոր հիվանդանոցում բժիշկները սկսեցին հետազոտությունը և երբ արդեն պատրաստ էին ախտորոշման արդյունքները, խորհրդակցության հրավիրեցին նաև դոկտոր Հարվարդ Քելլիին: Երբ նա լսեց այն փոքրիկ քաղաքի անունը, որտեղից բերել էին հիվանդ կնոջը, տարօրինակ զգացողություն ապրեց: Արագ վեր թռավ տեղից և քայլերն ուղղեց դեպի հիվանդասենյակ: Կնոջը ճանաչելուց հետո վերադարձավ խորհրդակցության սենյակ` մի վճռական որոշմամբ. ինչ էլ լինի, պետք է անել հնարավոր ամեն բան, պետք է փրկել կնոջը: Երկարատև և համառ պայքարից հետո կինն ապաքինվեց: Ժամանակն էր հիվանդանոցից դուրս գրվելու: Դոկտոր Հարվարդ Քելլին խնդրեց իր մոտ բերել կնոջ բուժման վերջնական հաշվարկը: Սկզբում նայեց այդ հաշվեթուղթը և հետո գումարի սյունակում ինչ-որ բան գրեց:
 
 Երբ հաշվեթուղթն արդեն կնոջ ձեռքերում էր, նա վախենում էր անգամ նայել ` համոզված լինելով, որ իր մնացած ողջ կյանքում հազիվ թե կարողանա ամբողջ գումարը վճարել: Վերջապես ինչ-որ բան նրա ուշադրությունը գրավեց. վերջնական հաշվարկի սյունակում կարդաց մի գրություն. «Վճարված է մեկ բաժակ կաթով, ստորագրությունը` դոկտոր Հարվարդ Քելլի»:
 
 Վայրկաններ անց թուղթն ամբողջությամբ թրջվել էր արցունքներով… «Շնորհակա՜լ եմ, Տե՛ր Աստված, որ քո սերը ցույց ես տալիս մարդկային սրտերի և գործերի միջոցով»…
 |  | Դիտումներ: 663 | 
Ավելացրեց: ♥PuChUrNa♥
 | - Վարկանիշ -: 5.0/1 |  
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 |  |  |  |  |  |  |  |  Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում  | Մուտք  ] | 
 |  |  |  |  |