Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր կայքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 42
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գրառումների պահոց
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23
    1. Հեռուստալրաքրող Արտակ Վարդանյանի պես իրականացնել երազանքը եւ հայտնվել հեռուստատեսությունում: Փորձիր հաջողությունդ երիտասադական եւ վառ շոուում.մեկ էլ տեսար թաքնված տաղանդ ունենաս:
    2. Փորձել չքնել մինչեւ լուսաբաց: Անմոռանալի կլինի արթնացող քաղաքում զբոսանքը եւ առաջին տրանսպորտով երթեւեկությունը:Դե,իսկ գիշերը ուրախ ֆիլմ դիտելն ու առավոտյան նախաճաշը նույնպես հաշվի մեջ են:
    3. Նորաձեւությանը բացարձակ դեմ գնալ: Բոլորը փիրուզագույն են հագնվել կամ մազերը շիկակարմիր են ներկել? Հակառակն արա. գնիր սիրածդ գույնի զգեստն ու վերադարձիր քո մազերի բնական գույնին:
    4. Գնել կողպեքով օրագիր եւ փորձել առավելագույնը անկեղծ լինել ինքդ քեզ հետ: Անձնական փորձից ենք ասում.25 տարեկանում մեզ երբեմն բռնում ենք նրանով,որ օրերով վերընթերցում  ենք հին օրագիրը:Այնպես որ,հավատա.դա պարզապես ՊԵՏՔ Է ԱՆԵԼ:
    5. Դպրոցում լուսանկարչության օր կազմակերպել: Այժմ այդ մտահաղացումը շատ անհետաքրքիր է թվում,բայց հավատա,որ 5-6 տարի հետո դպրոցական այդ լուսանկարները անզուսպ ծիծաղի պոռթկումներ կառաջացնեն:
    6. Մի անգամ պետք է լավ կատակել մեկի հետ: Խելամիտ եւ նրբանկատորեն,այնպես,որ շրջապատի մարդիկ ծիծաղից բռնեն փորերը,այդ թվում`նա,ում հետ կատակել ես:Անպայման գրի առ հումորդ,որպեսզի հետո`5 տարի անց, նորից կրկնես այն:
    7. Սիրահարվել քեզանից տարիքով փոքր տղայի: Թող դա ռոմանտիկ գաղտնի զգացմունք լինի,որը քեզ հետ էլ գերեզման կտանես.հետագայում փոքրերին սիրահարվելն այնքան էլ վայելուչ չէ:
    8. Այնպիսի բան անել,որից արյունդ կարող է սառել երակներում: Օդապարիկից թռչել գուցե պետք չէ,լավ,բայց ամերիկյան ոլորաններ ատրակցիոնով գլխիվայր սահել հաստատ արժե:
    9. Ժպտալով պատասխանել ծնողների դժգոհ նախատինքներին.<<Դուք եք ինձ այսպես դաստիարակել>>: Դեռ ունես դրա իրավուքը:Հենց լրանա 18-դ,այդ իավունք ն անմիջապես հօդս կցնդի:Բայց չչարաշահես,թող դա եզակի դեպք`բողոքի մեկանգամյա ակցիա լինի:
    10. Գոնե մեկ անգամ որոնողական կայքերում մեգաորոնում կազմակերպել եւ գտնել այն,ինչ մտադրվել ես: Գերնորաձեւ բլոգ,քո անվանակցին,ով տասը տարի առաջ հաղթել է հրաշամանուկների մրցույթում կամ էլ արժանի աշխատանք ամռան համար.ընդունելի են բոլոր տարբերակները:
    11. Գտնել քո,իրապես քո ֆիշկան: Իսկապես քո ֆիշկայի կանոններն են.նախ`ոչ մեկի մտքով դա անցած չի լինի,երկրորդ`...ըըըը՜ ,թերեւս այդքանը:)
    12. Լավագույն ընկերուհու համար խառը ոճի երաժշտությամբ ձայնասկավառակ ձայնագրել եւ նվիրել նրան: Բացի այդ,սկավառակի շապիկին յուրաքանչյուր երգի համար զվարճալի մեկնաբանություններ գրիր,թե ինչու են դրանք երկուսիդ համար կարեւոր:
    13. Փողոցից տուն բերել անտուն շան կամ կատվի ձագի: Կերակրել նրանց եւ տանել անասնաբույժի մոտ,որից հետո ծնողներին չվախեցնելու համար հարմար տուն գտնել հարազատների կամ ընկերների շրջանում:
    14. Ամենաքիչը յուրացնել եւ ամրապնդել ինքնակրթման ծրագիրը: ՄԻ շնչով կարդա Սելինջերի <<Տարեկանի արտում,անդունդի եզրին>>ստեղծագործությունը եւ կրկին դիտիր<<Ցտեսություն,Մերի Պոպինս>>ֆիլմը.մեծ բավականություն եւ կարեւոր հարցերի պատասխան կստանաս:
    15. Արկածներ կազմակերպել երկուսիդ՝քեզ եւ սիրելիիդ համար: Ոչ պետք չէ Ռոմեո եւ Ջուլիետի ոճի փորձություններ,բայց երկուսով անձրեւի տակ մնալ եւ փողոցում վոտաբոբիկ վազելը՝այո:
    16. Իսկապես երկրպագել որեւ հայտնի,գեղեցիկ տխայի:Գիշերները լացել ,սիրո անհասցե խոստովանություն գրել,ստեղծել սիրած աստղի ֆան-ակումբը:Վստահեցնում ենք ՝18-ից  հետո գլխումդ նման բաների համար տեղ էլ չի մնա:
    17. Անպայման մեկնել ամառային ճամբար: Փորձել ապրել առանց ծնողների ,զգալ՝ինչ է նշանակում աատ լինել,գիշերվա կեսին սենյակիցների դեմքին ատամի մածուկ քսել:
    18. Facebook-ում ընկերանալ մայրիկի հետ: Հավատա,որ իսկապես արժանի քայլ է:Միայն սկբում ստուգիր՝քո պրոֆիլում չկա այնպիսի բան,որը նրան կվախեցնի գիտակցությունը կորցնելու չափ:)
    Դիտումներ: 391 | Ավելացրեց: Syuzi))) | Ամսաթիվ: 23.02.2013 | Մեկնաբանություններ (1)

    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz