Կայքի մենյու
Որոնել
Մինի - չաթ
Մեր հարցումը
incheq karcum ete kryan durs ga ir patyanic na khamarvi.....
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գրառումների պահոց
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 5 » Երկրորդ կեսի կորուստը տղամարդիկ կանանցից ծանր են տանում
    15:08
    Երկրորդ կեսի կորուստը տղամարդիկ կանանցից ծանր են տանում
    Երկրորդ կեսի կորուստը տղամարդիկ կանանցից ծանր են տանում։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Ամերիկայում Ռոչեստերի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ իրենց կանանց կորցրած տղամարդկանց մահվան ռիսկը միջին ցուցանիշի համեմատ աճում է 30%-ով։ Այդ թիվը բացահայտվել է 1910-1930 թվականներին ծնված ամուսնացած մարդկանց տվյալների վերլուծության արդյունքում։

    «Տղամարդիկ շատ հաճախ պատրաստ չեն լինում կնոջ մահվանը, այդ իսկ պատճառով էլ այդ կորուստն ազդում է նրանց առողջության վրա։ Չէ՞ որ կանայք որպես կանոն, հոգ են տանում ամուսնու ֆիզիկական եւ հոգեկան վիճակի մասին», - իր հայտնագործությունը մեկնաբանում է պրոֆեսոր Խավյեր Էսպինոզան։

    Կանանց մահվան ռիսկն ամուսնու մահի դեպքում չի աճում, բայց նրա «թույլ տեղը» երեխաներն են։ Երեխա կորցրած մոր մահվան ռիսկը մեծանում է ամբողջ 133%-ով։ Այս տվյալները գիտնականները ստացել են, հետազոտելով 20-50 տարեկան եւ տարբեր ժամանակներում երեխա կորցրած կանանց 69 հազար անկետա։ Ինչպես նշել են գիտնականները, մայրական մահացության ցուցանիշի վրա չեն ազդել ո՛չ երեխայի սեռը, ո՛չ եկամտի կամ մոր կրթության մակարդակը, ո՛չ էլ ընտանեկան կարգավիճակը։

    Այս հետազոտությունն ապացուցում է, որ հոգեկան ապրումներից հնարավոր է մահանալ։ Ռոստոկի համալսարանական կլինիկայի գիտնականները հաստատել են, որ ցանկացած ուժեղ հուզական ապրումի ժամանակ օրգանիզմն արտադրում է սթրեսի հորմոն, այդ թվում նաեւ՝ ադրենալին, որը նեղացնում է սիրտն արյունով սնուցող զարկերակները։ Սրտի ռիթմի փոփոխությունն այս դեպքում շատ նման է սրտային սուր նոպայի։
    Դիտումներ: 477 | Ավելացրեց: Syuzi))) | - Վարկանիշ -: 5.0/1
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]
    Մուտքի ձև
     
     
    Copyright MyCorp © 2024
    Հոսթինգը` uCoz