Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը
18.5մլրդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանւմ է։ Մնում է7.1մլրդ մ
խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի,
կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է
հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը
պատկանւմ են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24
տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.
Ախուրյան- 186կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
Մեծամոր- կարճ, բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
Քասաղ-Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
Հրազդան-141մ, սկիզբ է առնում Սևանա լճից։
Արփա-
հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով
ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության
տարածքում։
Որոտան- Զանգեզուրի ամենամեծ գետն է, հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
Դեբետ-178մ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։
Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։